ԿարևորՀասարակություն

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի արտգործնախարարը հայերեն գրառում է արել

Պետք է այնպես անենք, որ 1915 թվականի ցեղասպանությանը զոհ դարձած հայերի անուններն ու պատմությունները երբեք չմոռացվեն, Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ X-ում այս մասին գրառում է արել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։

«1915 թվականին սպանվել է ավելի քան 1,5 միլիոն հայ։ Այսօր շարունակում ենք հարգանքի տուրք մատուցել նրանց, ում կյանքը խլեց հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը և խորհել այն ցավի մասին, որը դեռ շատերը կրում են: Պետք է այնպես անենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չմոռացվեն»,- նշել է նա X-ի գրառման մեջ:

«Հիշում ենք և պահանջում»,- հայերեն գրել է Ջոլին։

Back to top button