ԿարևորՀասարակություն

Armenia Aid դրամահավաքի արդյունքում հայտարարվել է 30,523,692.00 դոլարի հասույթ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանը հայտնում է, որ Լոս Անջելեսում կայացած Armenia Aid դրամահավաքի արդյունքում հայտարարվել է 30.5 միլիոն դոլարի հասույթ, որն ուղղվելու է Լոս Անջելեսում տեղակայված Armenia Fund-ի բանկային հաշիվներին։

«Հետագայում տարակարծություններից խուսափելու համար, խնդրում եմ հաշվի առնել, որ այդ թիվը ներառում է այդ պահին հավաքագրված կանխիկ դրամական միջոցները, արժեթղթերը, բանկային չեկերը, բանկային փոխանցումները, առցանց վճարումները և ամենակարևորը՝ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ։

Վերջիններս կարող են և ամբողջությամբ չնյութականցվել ու այդպես էլ մնալ խոստում։ Սա է ընդհանրապես ցանկացած դրամահավաքի տրամաբանությունը։ Արդյունքները կամփոփվեն մոտակա օրերին,և միայն դրանից հետո կավելացվեն www.himnadram.org կայքի հաշվիչում»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։

Back to top button