Հասարակություն

Դատախազություն. Ժամը 18:00-ի դրությամբ աշխատանքային խումբն ուսումնասիրել է իրավախախտումների վերաբերյալ 1317 հրապարակում

02.04.2017թ. ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1317 հրապարակում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրապարակումների ճնշող մեծամասնությունը վերաբերում է քվեարկության գործընթացի կազմակերպման տեխնիկական,  քվեարկության սենյակների կահավորման,  սարքավորումների գործարկման, տեղամասերում  հերթերի  առաջացման, քվեախցիկների  տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի այլ  խնդիրներին,  որոնք իրենց բովանդակությամբ արդեն իսկ առերևույթ   ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ չեն պարունակում:

Ուսումնասիրված հրապարակումներից 226-ն են իրենց մեջ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ  պարունակել:  Այդ 226 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել  են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու:

Նշված  226 հաղորդումներից 82-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 43-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 28 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի աշխատանքային գործուներությանը խոչնդոտելուն, 64 ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչնդոտելուն, 9-ը՝ ընտրակաշառք տալուն:

Back to top button