Սպորտ

Գյումրիի «Շիրակը» և «Ալաշկերտը» ՝ «Եվրոպա լիգայում»

arammanukyan

Այսօր հայկական երկու թիմեր Գյումրիի «Շիրակը» և «Ալաշկերտը» իրենց ուժերն են փորձելու «Եվրոպա լիգայի» խաղարկության 2-րդ փուլում: «Ռադիոլուր»-ի բացառիկ հարցազրույցը:

Այսօր հայկական երկու թիմեր Գյումրիի «Շիրակը» և «Ալաշկերտը» իրենց ուժերն են փորձելու «Եվրոպա լիգայի» խաղարկության 2-րդ փուլում: «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ մրցելու է ղազախական «Կայրաթի»  հետ, իսկ «Շիրակի» մրցակիցը շվեդական «ԱԻԿ»-ն է: Հատկապես ավելի զորեղ  է Շիրակի մրցակիցը, որը նախորդ տարի հանդես է եկել Եվրոպա լիգայի խմբային փուլում: Ի դեպ, վերջին տարիներին Շվեդիայում է հանդես գալիս ու նաև մարզչական գործունեություն ծավալում Հայաստանի հավաքականի և «Շիրակի» նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը:

Ըստ Պաչաջյանի այսօր «Շիրակին» անչափ դժվարին մրցավեճ է սպասվում: Համեմատելով «Շիրակի» առաջին փուլի մրցակցին՝ «Զրինսկիին» ներկայիս մրցակցի հետ՝ Պաչաջյանը նշեց, որ ավելի բարձրակարգ է «ԱԻԿ»-ը :

Ի դեպ, Շվեդիայում գտնվող Պաչաջյանը անձամբ է դիմավորել նախկին խաղընկերներին և նշեց, որ տղաները մարտական են տրամադրված:

Դե ինչ հաջողություն մաղթենք թե «Շիրակին» և թե «Ալաշկերտին» հույս ունենալով, որ մեր ակումբները պատվախնդիր ֆուտբոլ կխաղան:

Back to top button