Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
ԵՄ, թե՞ Եվրասիական միություն. Հայաստանն ինքը պետք է որոշի թե որտեղ է իր շահը, ԵՄ խորհրդատվական խմբի կազմակերպած սեմինար քնարկման ընթացքում այսօր հայտարարեց ԵՄ պատվիրակության փոխդեսպան Օննո Սիմոնսը:
Չի՞ խանգարի արդյոք Եվրասիական միության անդամակցությունը Հայաստանի եվրաինտեգրմանը, լրագրողներին հետաքրքրող այս հարցում ԵՄ դիվանագետի պատասխանը բավականին կտրուկ հնչեց:
«Ես կարծում եմ Հայաստանը դեռ ժամանակ ունի մտածելու, թե որտեղ են իր համար ամենաձեռնտու շահերը: Համոզված եմ, որ Հայաստանը կուզենա որոշակի հարաբերությոսւններ ունենալ Եվրասիական միության հետ, բայց նաև կարծում եմ, որ ձեր կառավարությունն ավելի շատ հակված է այնքան մոտենալ Եվրոպական Միությանը, որքան ԵՄ- ն թույլ կտա: Հենց այսպիսի ձևակերպում է տվել ձեր նախագահը»:
Օննո Սիմոնս
Նա նախ ինքը հարցադրում արեց, թե կարելի՞ է արդյոք միաժամանակ երկու ակումբի անդամ լինել: Դա, իհարկե, կախված է ակումբներից ասաց, հարցն ավելի շատ նմանեցնելով ՀԱՊԿ, թե՞ ՆԱՏՕ անդամակցություն հարցին:
«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և ունի լավ հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ: Բայց Հայաստանը միայն ՀԱՊԿ անդամ է և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չէ»,- ասաց նա: