Հայաստանից Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում. տեղեկացնում է թուրքական «Սաբահ»-ը։ Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, թե ինքնաթիռն իջեցվել է «ռազմամթերք տեղափոխելու» կասկածանքով։ «Առավոտյան ժամը 08։12-ին «Անտոնով ԱՆ 12» տիպի ինքնաթիռը անվտանգության նկատառումներով իջեցվել է Էրզրումում։ Հայկական կողմի և օդաչուների պնդմամբ՝ ինքնաթիռում մարդասիրական օգնություն է»,- գրում է Սաբահը։ Հիշեցնենք, որ նման միջադեպ տեղի էր ունեցել նաև առաջին՝ 15 տոննա կշռով ուղեբեռը Սիրիա ուղարկելու ժամանակ, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ իրականում ոչ թե հարկադիր, այլ պլանավորված, նախապես համաձայնեցված վայրէջք էր եղել։ Ուղեբեռի զննությունից հետո հայկական ինքնաթիռը շարունակել էր ճանապարհը։ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության երկրորդ՝ մոտ 2 տոննա կշռող ուղեբեռն ուղարկվել էր «Սիրիական ավիաուղիների» միջոցով՝ շրջանցելով Թուրքիան։ Այդ բեռը Հալեպ էր հասել Իրան-Իրաք օդային ճանապարհով։
Նմանատիպ հոդված
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցների հետ
27 Ապրիլի, 2024, 23:27
Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում
27 Ապրիլի, 2024, 22:32
Աթենքի ակադեմիայում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին
27 Ապրիլի, 2024, 19:22
Ներքին գործերի նախարարությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց
27 Ապրիլի, 2024, 18:05
Կարդացեք նաև
Close