Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Ազգային ժողովում շարունակվում են 2013 թվականի պետական բյուջեյի նախագծի շուրջ քննարկումները խորհրդարանական հանձնաժողովներում։ Քննարկումներում առաջնահերթությունը տրվում է ծախսային մասին։
Գալիք տարի աշխատավարձի և կենսաթոշակների զգալի աճ չարժե ակնկալել։ Գործադիրը խոստովանում է` դրա համար բավականին ռեսուրս չկա: Ըստ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի՝ եղած հնարավորությունների մի զգալի մասը` 226 մլն ԱՄՆ դոլարը կուղղվի արտաքին պետական պարտքի մարմանը:
Եթե 2012 թ. վերջին մեր երկրի արտաքին պետական պարտքը կկազմնի 3,859 մլրդ դոլար, ապա հաջորդ տարեվերջին այն կգերազանցի 4 մլրդ 40 մլն դոլարը։