ԿարևորՔաղաքական

ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի էջում գրառում է արել.

«Մենք ողջունում ենք հայտարարությունն, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունել: Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ»։

Back to top button