ԿարևորՄիջազգային

Կրեմլը հաստատում է խաղաղապահների դուրսբերման մեկնարկը Լեռնային Ղարաբաղից

Ռուսաստանը սկսել է խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից, հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, դա ճիշտ է», — ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով խաղաղապահների դուրսբերման մասին ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները։

Ռուս խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքի երկայնքով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համաձայն։

Back to top button