ԿարևորՀասարակություն

Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները

Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները:

Զատկական սեղանին կարեւոր են կարմիր ներկված հավկիթները: Դրանք ներկում են շաբաթ օրը, որպեսզի Ավագ շաբաթի Ճրագալույցի կամ կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո մատուցեն տոնական սեղանին:

Ներկված հավկիթների կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի թափած արյունն ամբողջ աշխարհի վրա: Ու քանի դեռ չենք ստացել Սուրբ Հարության Ավետիսը, հավկիթները կարմիր չենք ներկում:

Qahana.am-ը հիշեցնում է, որ Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթներ ՉԻ ԿԱՐԵԼԻ ներկել, քանի որ Մեծ Պահքը դեռ չի ավարտվել, Հարության Ավետիսը չենք ստացել ու հավկիթ ճաշակել չի կարելի:

Back to top button