ԿարևորՄշակույթ

«Եվրատեսիլ 2024». Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա 2-րդ կիսաեզրափակչում

Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ին հանդես կգա 2-րդ կիսաեզրափակչում՝ 8 համարի ներքո:

«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:

Back to top button