Էկոսֆերա

Գիտնականները հաղորդել են օդի աղտոտվածության պատճառով փոշոտող միջատների ակտիվության նվազման մասին․ «Էկոսֆերա»

Ամերիկացի և չինացի բնապահպանները պարզել են, որ փոշոտող միջատների ակտիվությունը զգալիորեն նվազել է վերջին տասնամյակների ընթացքում, քանի որ օդում առկա նիտրատները ոչնչացնում են ծաղիկների հոտի հիմքը կազմող մոլեկուլները: Այս մասին հայտնում է Վաշինգտոնի համալսարանի մամուլի ծառայությունը։

«Նիտրատների մոլեկուլները զգալիորեն նվազեցնում են ծաղկի «ազդեցության ոլորտը», հեռավորությունը, որով կարող է անցնել նրա բույրը և գրավել փոշոտողների ուշադրությունը: Մենք պարզեցինք, որ աղտոտման մարդածին աղբյուրներն այնքան են փոխում այս հոտի բաղադրությունը, որ փոշոտողներն այլևս չեն ճանաչում այն: և այլևս չեն արձագանքում այս ազդանշանին»,— ասել է Վաշինգտոնի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր Ջեֆ Ռիֆելը, ում խոսքերը մեջբերել են համալսարանի մամուլի ծառայությունը։

Այս բացասական ազդեցությունը, ինչպես նշում են գիտնականները, հատկապես ընդգծված է գիշերը, ինչը ենթադրաբար պայմանավորված է նրանով, որ ցերեկային ժամերին արևի լույսն ակտիվորեն ոչնչացնում է օդում առկա նիտրատի մոլեկուլները։ Սա բացատրում է, թե ինչու շատ գիշերային բույսերի փոշոտման արդյունավետությունը զգալիորեն նվազել է ամբողջ աշխարհում, եզրակացրեցին պրոֆեսոր Ռիֆելը և նրա գործընկերները:

Back to top button