Ռուսական կայսրությունն ու Խորհրդային Միությունը միմյանցից զգալիորեն տարբերվող, սակայն նաև որոշակի ընդհանրություններ ունեցող կրոնական քաղաքականություն էին վարում Անդրկովկասում, այդ թվում նաև Հայաստանում։ Կախված կայսրության կառուցվածքից ու աշխարհաքաղաքական նպատակներից՝ փոխվում էր նաև կրոնական համապատկերը։
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուլիա Անտոնյանի խմբագրությամբ վերջերս լույս տեսած «Կայսերականի և հետկայսերականի միջև. հայաստանյան կրոնական լանդշաֆտի զարգացումները XX դարում» գրքում բազմաթիվ հեղինակներ համակողմանի անդրադարձել են այս հարցին։