Սփյուռքի ձայնը

ԱՄՆ-ի Ռոզ և Ալեք Փիլիպոս ազգային վարժարանը արցախահայության կողքին է. «Սփյուռքի ձայնը»

Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարանը ամենօրյա վարժարան է:  Հիմնվել է 1969 թվականին Լոս Անջելեսում՝ հայաստանյաց առաքելական եկեղեցու Հոլիվուդի հոգաբարձության նախաձեռնությամբ և Փիլիպոս ամուսինների նվիրատվությամբ։ Ունի ՀՕՄ-ի Մարի Փոստոյանի անվան մանկապարտեզ, նախակրթարան, տարրական, միջնակարգ բաժիններ, երգչախումբ, մարզական խմբեր (բասկետբոլի, վոլեյբոլի, հոկեյի) և այլն։ Դասավանդվում են հայոց լեզու, պատմություն, Հայ դատ, կրոն, երգ-երաժշտություն։ 

 Վարաժարանը, որը տասնամյակների պատմություն ու ավանդույթներ ունի, հայ երեխաներին սովորեցնում է ոչ միայն  հայերեն, հայոց պատմություն ու մշակույթ, նաև նրանց է փոխանցում հայրենասիրության   բոլոր  կարևոր հատկանիշները։

Հայաստանի վերջին տարիների ունեցած դժվարությունների ընթացքում դպրոցի անձնակազմը, աշակերտներն ու նրանց ծնողները իրենց աջակցությունն են ցուցաբերել՝ խոչընդոտները հաղթահարելու համար, միասին դժվարությունները հաղթահարելու համար:  Գևորգ Սարգիսյանը՝ դպրոցի հայերեն բաժանմունքի վարիչն է: Նա  նկատում է, որ  իրենց համար հայրենիքի, այսօր՝ հատկապես արցախցիներին օգնելու հարցը դարձել է գերխնդիր: «2000 թվականից ի վեր դպրոցի աշակերտները այցելում են Հայաստան: Սա՝ ոչ թե միայն այց է հայրենիք, այլև  հայրենիքի հանդեպ սիրո ծնունդ», ասում է:

Սփյուռքը այսօր արցախցիների կողքին է: Մեր այս այցելության նպատակը ոչ միայն նյութական աջակցություն ցույց տալն էր, այլև մեր ներկայությունը իրենց կյանքում ևս մեկ անգամ ցույց տալը, ասոում է դպրոցի փոխտնօրեն Սևակ Անդրեասյանը: «170 ընտանիքի այցելեցինք 5 օրվա ընթացքում, որոնք բնակվում են հիմնականում Գառնիի շրջակայքում»:

Դպրոցի ներկայացուցիչները նշում են, որ այսօր աշխարհասփյուռ հայության օժանդակության ու ներկայության կարիքը կա: Մեր ներուժը մեծ ու ընդարձակ է: Այն պետք է ճիշտ ու լիարժեք օգտագործել:  

Back to top button