ԴպրությունՀասարակություն

«Կամավոր․հայ». այլընտրանքային հարթակ երիտասարդների համար․ «Դպրություն»

Հայաստանի համար կրթված և մրցունակ մարդկային կապիտալն ամենաարժեքավոր ռեսուրսն է։

«Կամավոր․հայ»-ը հարթակ է, որը նմանը չունի ոչ միայն Հայաստանում, այլև, կարելի է ասել, ամբողջ աշխարհում:

«Կամավոր․հայ» հարթակը երիտասարդական ՀԿ-ների մասնակցությամբ խթանում է երիտասարդական աշխատանքը և կամավորությունը՝ երիտասարդների ակտիվ ներգրավմամբ և մասնակցությամբ, վերհանում մարզաբնակ երիտասարդների խնդիրները։

Հարթակը կարող է զարգացում ապրել և շատ ավելի մեծ հնարավորություն ստեղծել մեր երիտասարդների համար՝ դառնալով ավելի մեծ ու հզոր համայնք։

2024թ․-ը ԱՊՀ երկրների համար հայտարարված է կամավորության տարի։ Եվ հնարավոր է, որ «Կամավոր․հայ» հարթակը, իր մեծ համայնքով, տարածվի նաև գործընկեր երկրներում։

Զրույց Երիտասարդական ակումբների դաշնության գլխավոր քարտուղար Վերգինե Թադևոսյանի, Երիտասարդական ակումբների դաշնության գլխավոր քարտուղարության անդամ, Վայոց Ձորի մարզային համակարգող Սյուզի Թադևոսյանի և Երիտասարդական ակումբների դաշնության Շիրակի մարզի մարզային համակարգող  Լիլիթ Հաջաթյանի հետ։

Back to top button