ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ամենակարևորը, որ պիտի սովորենք պատերազմից, ապրելն է․ Հակոբ  Մարկոսյան․ «Կյանքին ասել այո՛»

Հակոբ Մարկոսյանը ծնվել է 1997 թվականին Երևանում։ Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 դպրոցն ավարտելուց հետո 2011 թվականին ընդունվել է Պոլիտեխնիկական համալսարանի քոլեջի «Ռադիոէլեկտրասարքավորումներ» բաժինը։ 2016-ին զորակոչվել է բանակ, ծառայել  Արցախի հանրապետության «Մարտունի 3» զորամասում։  Զորացրվելուց հետո ընդունվել է Մայր թատրոնին կից Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական ստուդիա։ 2020-ին ընդունվել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժին։ 44-օրյային մասնակցել է որպես պահեստազորային։ Եղել է հիմնականում Շուշիում։

Պատերազմի դաժան հիշողությունների փոխարեն Հակոբը գերադասում է կիսվել հումորային մի դրվագով։ «Շուշիում շրջափակման մեջ հայտնվեցինք։ Փորձեցի կապվել ընկերոջս հետ, որպեսզի գոնե տեղս հայտնեմ։ Ասացի գտնվում եմ Շուշիում  ու շրջափակման մեջ ենք, ճիշտն ասած՝ վիճակը լուրջ է։ Ընկերս, որը  բանակի ու զինվորական ծառայության մասին գաղափար չուներ, ինձ լսելուց հետո ասում է՝ հաա, շրջափակման մեջ ես, դե Հակոբ ջան ի՞նչ ասեմ, քեզ լավ նայի, հանկարծ չսառես չհիվանդանաս»։ Հակոբի համոզմամբ՝ ամենակարևորը, որ պիտի սովորենք պատերազմից, դա ապրելն է։

Back to top button