Ինչպե՞ս են ընթանում նախընտրական գործընթացները Թուրքիայում և ի՞նչ կարելի է ակնկալել ընտրության արդյունքներից։ Ի՞նչ է քննարկվել Անկարայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին: Ո՞րն է թուրք-սիրիական կարգավորման գործընթացի հապաղման պատճառը:
Թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել Անկարայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներին, թուրք-սիրիական կարգավորման գործընթացին, ինչպես նաև Թուրքիայի ներքաղաքական-նախընտրական զարգացումներին: Քննարկվել է, թե որքան է կազմում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելու հավանականությունը: