Մասնագիտություն

Տնտեսագիտություն․ առավելագույն արդյունք՝ նվազագույն ծախսով․ «Մասնագիտություն»

Հուսալի ու բարեկեցիկ ապագայի լավագույն գրավականը ճիշտ ընտրված մասնագիտությունն է: Քանի որ վերջին տարիներին աշխարհը փոփոխվում է ֆանտաստիկ արագ տեմպերով, տեխնիկական, տնտեսական և մշակութային առաջընթացի շնորհիվ աշխարհում ինչպես վերանում, այնպես էլ ստեղծվում են նոր մասնագիտություններ:

Այսօր ներկայացնելու ենք մի մասնագիտություն, որը կյանքի բոլոր ոլորտներում անհրաժեշտ է, նորաձև, շահավետ և, ժամանակի ընթացքում չկորցնելով իր արդիականությունը, շարունակում է գլխավորել նախընտրելի մասնագիտությունների ցանկը ու արդիական կլինի նաև ապագայում:

Տնտեսագիտություն. հասարակության տնտեսաական գործունեության և տնտեսական հարաբերությունների ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունների ամբողջություն, որի գերխնդիրն է սահմանափակ ռեսուրսների նվազագույն ծախսով հասնել առավելագույն արդյունքի:

Մաթեմատիկոսին բնորոշ վերլուծական մտածելակերպ և շահութաբեր գաղափարներ, ճկուն միտք և դատողություն, շուտ կողմնորոշվելու և արագ գործելու ունակություն, կարգապահություն ու ճշտապահություն. ահա խորը գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված լավ տնտեսագետի ամենաբնորոշ հատկությունները:

Զրույց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տաթևիկ Եդոյանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ, տնտեսագիտության բակալավր, կառավարման մագիստրոս Սաթենիկ Հայրապետյանի հետ:

Back to top button