ԿարևորԿյանքին ասել այո՛

Պատերազմը փրկվելու տեղ չէ, պատերազմը կռվելու տեղ է․ Մասիս Շիրոյան․ «Կյանքին ասել այո՛»

Մասիս Շիրոյանը ծնվել է 1992 թվականին Սանկտ Պետերբուրգում։ 1998 թվականին ընտանիքով  տեղափոխվել են Հայաստան։ 2010 թվականին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, սակայն երեք տարի անց համալսարանից հեռացել ու զբաղվել է արտադրությամբ։ 2017-ից  Հյուսիսային համալսարանի «Տնտեսագիտություն և կառավարում» հեռակա բաժնի ուսանող է։ 2019 թվականին ջրօգտագործողների «Լոռի» մարզային ընկերության տնօրենն էր, 2020-2022 թվականներին զբաղեցրել է «Բարձրավորլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ արևմտյան մասնաճյուղի փոխտնօրենի պաշտոնը։

44-օրյա պատերազմին մասնակցել է որպես կամավորական։ Եղել է Կարախանբեյլիում, Մարտունիում ու Շուշիում, որտեղ էլ  նոյեմբերի 6-ին հրազենային ծանր վիրավորում է ստացել ոտքից։ Տարել է բազմաթիվ վիրահատություններ։ Պատերազմից հետո  գաղափարական ընկերների հետ միասին համախմբվել են մեկ նպատակի շուրջ՝ պատրաստվել պատերազմի, որովհետև, ըստ նրա,  ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ, ցավոք,   միայն ուժով կարող ենք պահել հողն ու մեր գոյության իրավունքը։  

Back to top button