Խոշորացույց

Պայքար, պայքար, մինչև վերջ. Ռուսաստանը՝ Հարավային Կովկասում. «Խոշորացույց»

Ռուսաստանը լուրջ շահեր ունի Հարավային Կովկասում։ Նրա վերջին անհաջողությունները Ուկրաինայում ազդում են նաեւ մեր տարածաշրջանի վրա, սակայն Ռուսաստանը ջանքեր է գործադրելու այստեղ իր դիրքերն ուժեղացնելու համար, մինչեւ վերջ աշխատելու է տարածաշրջանի համար պայքարում, ասում է քաղաքագետ Էդգար Վարդանյանը։

Պայքարելու է` օգտագործելով ոչ այնքան հասարակական կարծիքի վրա ազդեցությունը, որքան` վախը։

Հարավային Կովկասը եւ Արցախի հակամարտությունը միջազգային մակարդակում մեծ կարեւորություն չեն ունեցել, նաեւ միջազգային հարաբերություններում Հայաստանի համեստ դերակատարությունն ու փոքր տարածքն են պատճառ եղել, որ չենք կարողացել ազդեցություն գործել միջազգային հասարակական կարծիքի վրա։

Ի տարբերություն մեր տարածաշրջանի, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են տարբեր կենտրոնների եւ խոշոր խաղացողների ուշադրության կենտրոնում։  

Ուկրաինայի նախագահը միջազգային, կամ ավելի հստակ, արեւմտյան հասարակական կարծիքի վրա անմիջական ազդեցություն է ունենում։ Ուկրաինական իրադարձությունները չափազանց կարևոր են միջազգային անվտանգության համար և աշխարհագրական դիրքի պատճառով։

«Եթե հարցը նման գերկարևորություն չունենար, ապա Զելենսկին (Ուկրաինայի նախագահը. խմբ.) որքան էլ փորձեր լավ PR անել, նման ազդեցություն չէր ունենա»,- մեր հարցերին պատասխանում է Էդգար Վարդանյանը։

  • Ի՞նչ կլինի, եթե հաջողենք ազդել միջազգային հասարակական կարծիքի վրա։
  • Դա իրավիճակ կփոխի՞ մեր սահմաններում եւ Արցախում։
  • Ի՞նչ կլինի, եթե Վեհափառ պլյուս նախագահներ գագաթաժողովը մեր հասարակական կարծիքի վրա ազդելու հարցում հաջողություն գրանցի։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասարակական կարծիքը եւ մենք. այս թեմայի շուրջ ենք զրուցել քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։

Back to top button