2022թ.-ին կոլումբացի ֆերմերների խոշորագույն կոոպերատիվը նախորդ տարվա 2.2 մլն պարկի փոխարեն կկարողանա ամբարել միայն 1 մլն պարկ սուրճ:
Առատ բերքի հույս չունեն նաև բրազիլացի ֆերմերները: Fitch վարկանիշային գործակալությունը հուսադրում է՝ այդ ամենի ֆոնին սուրճի գները մեծ աճ չեն գրանցի:
Սյունիքում վերաբացվեց քարերի մշակման խոշորագույն գործարանը: «Վի Էյջ Սթոուն»-ը տեղակայված է Սիսիան համայնքի նախկին լամպերի գործարանում: Ընկերությունը նպատակ ունի հասնել հումքի անթափոն մշակման 100% ցուցանիշի: