Վաստակավոր արտիստ և լրագրող, լավագույն հաղորդավար, դերասան, թարգմանիչ և ասմունքող Սարգիս Նաջարյանը ներկայացնում է, թե ինչպե՞ս իր ստեղծագործական կյանքում մարմնավորվեց Կոմիտասի հանդեպ տածած մեծ սերն ու նվիրումը։
Կոմիտասի ստեղծագործություններով և Սարգիս Նաջարյանի կոմիտասյան ընթերցումներով ուղեկցվող հուշ-պատումում դրվագներ կան հայ մշակույթի անվանի գործիչների՝ ռեժիսոր Հենրիկ Մալյանի, երաժշտագետ Ցիցիլիա Բրուտյանի, գրող Ստեփան Ալաջաջյանի, դերասանուհի Ժենյա Ավետիսյանի մասին։