ԿարևորՍպորտ

Հայաստանի շախմատի կանանց ընտրանին հաղթել է աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկին` Ուկրաինային

Հայաստանի շախմատի կանանց ընտրանին աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի առաջին խաղում ֆուրոր է արել՝ հաղթելով առաջնության ֆավորիտներից մեկին` Ուկրաինային:

«Եվրոպայի կանանց չեմպիոն Էլինա Դանիելյանը խելահեղ խաղում կարողացավ հաղթել Աննա Մուզիչուկին, իսկ Աննա Սարգսյանը հաղթեց Աննա Ուշենինային»,- ասված է ՖԻԴԵ-ի ֆեյսբուքի էջում։

Ուկրաինան շանս ունի կորցրածը հետ բերել երկրորդ խաղում, և մրցակցությունը տանել թայ-բրեյք։

Back to top button