Բիզնես բանաձև

Հայաստանին ձեթ մատակարարող երկրներում արևածաղկի ռեկորդային բերք է սպասվում․ «Բիզնես բանաձև»

Հայաստանյան սպառողական շուկային ձեթ մատակարարող Ռուսաստանում և Ուկրաինայում այս ամառ արևածաղկի ռեկորդային բերք է ակնկալվում: ՌԴ-ում նախորդ տարվա 13.3 մլն տոննայի փոխարեն նախատեսվում է հավաքել 16 մլն տոննա արևածաղիկ:

Հնդիկ ֆերմերը պատահաբար ձեռք է բերել աշխարհի ամենաթանկ մանգոյի՝ ճապոնական Միյաձակի տեսակի սածիլներ: Ստացված բերքը բարձր գնով վաճառելու փոխարեն նա ցանկանում է դրանք սերմացու դարձնել, որպեսզի տեսակը հասանելի լինի իր բոլոր համերկրացիներին:

Չինաստանում հավաքել են «տիեզերական բրնձի» առաջին բերքը: Դրա սերմացուի մի փոքր մաս ավելի վաղ հասել է Լուսին և վերադարձել Երկիր մոլորակ: Նպատակն է տիեզերքում անկշռության մեջ պահելու շնորհիվ ավալեցնել սերմացուի բերքատվության մակարդակը և որակը:

Կարդացեք նաև

Back to top button