Քաղաքական
Երեք նախարար Երեւանից տեղափոխվեց Ստեփանակերտ
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի սեպտեմբերի 22-ի հրամանագրով Արցախում նոր կառավարություն է ձևավորվել:
Գործադիր իշխանությունում կառուցվածքային ու կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:
Արդեն երկու օր է վարչապետ Արա Հարությունյանը նախարարությունների և գերատեսչությունների աշխատակազմերին է ներկայացնում նոր ղեկավարությանը:
Երեք նորանշանակ պաշտոնյաներ` Ստեփանակերտ են տեղափոխվել Երևանից` փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը և արտադարկան ենթակառուցվածների նախարար Լևոն Մնացականյանը: