Իսպանիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Միրիամ Մոգերաս ի Կամերոն առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին, որով հորդորում են կառավարությանը՝
— ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց.
— միջազգային մակարդակով խթանել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության վրա.
— դատապարտել Թուրքիայի ռազմական աջակցությունն Ադրբեջանին՝ նախաձեռնելով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում՝ Արևելյան Միջերկրականում և Կովկասում նրա ագրեսիվ և ծավալապաշտական գործողությունների համար: