Հաղորդման ընթացքում քննարկվել են հարցեր՝ կապված երեխաների այն իրավունքների հետ, որոնք առավելապես խախտվում են համավարակի ժամանակ՝ տեղեկացված լինելու, բռնությունից պաշտպանվելու, առողջապահության, սոցիալական անվտանգության, կրթության և տեղաշարժման։
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել հիգիենայի պահպանմանը։ Կարծիքներ են հնչել կրթության իրավունքի առցանց եղանակով իրացման երաշխիքների ապահովման վերաբերյալ։
Զրույց Մանկական զարգացման հիմնադրամի Սոցիալական աշխատանքի փորձագետ Ռոզա Սոլոմոնյանի և ՀՕՖ երեխաների կենտրոնի բազմամասնագիտական թիմի ղեկավար-փորձագետ Մարգարիտա Տեր — Հովհաննիսյան ի հետ։