Քաղաքական
Արցախում կրկին հանրահավաքներ են. պահանջում են Բակո Սահակյանի հրաժարականը
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Արցախում վերսկսվել են նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով հանրահավաքները: Դրանց նախաձեռնողն այս անգամ «Ազգային վերածնունդ» կուսակցությունն է, որ մոտ երկու շաբաթ առաջ հայտարարել էր փողոցային ակցիաները ժամանակավոր դադարեցնելու մասին, իսկ հիմա Ստեփանակերտում երեք օր անընդհատ կուսակցությունը փորձելու է ավելի շատ մարդկանց իրազեկել իր նպատակների մասին:
Ընդ որում կուսակցությունը, որը 2015 ին խորհրդարան անցավ իր գործունեությունը պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի անվան հետ կապելով, այժմ հայտարարում է, որ իրենք տարբեր օրակարգներով են առաջնորդվում: