ԿարևորՄիջազգային
Նեթանյահուի կուսակցությունն այս անգամ էլ հաղթանակ տարավ
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է նախօրեին կայացած խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակի մասին, շնորհակալություն հայտնելով ընտրողներին ցուցաբերված վստահության համար և իր հիմնական խնդիրն է անվանել պայքարը Իրանի միջուկային սպառնալիքի դեմ: Ընտրատեղամասերի առջև իրականացված հարցումները ցույց են տվել, որ Նեթանյահուի գլխավորած աջ կուսակցությունների դաշինքը իսկապես հաղթանակ է տարել, սակայն մեծամասնության ձայների քանակով ավելի քիչ տեղեր կունենա քան նախորդ խորհրդարանում, զիջելով մի քանի տեղ ձախ կենտրանամետ ուժերին: Իսրայելի խորհրադարանի 120 տեղի համար պայքարում էր 32 կուսակցություն : Քվեների հաշվարկների արդյունքները հայտնի կդառնան մոտակա ժամերին, սակայն կառավարության ձևավորումը կարող է տևել մի քանի շաբաթ :