ԱՄՆ հայ դատի հանձնախումբը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային երկրորդ անգամ նախագահ ընտրվելու եւ երդմնակալության արարողության կապակցությամբ` կոչ անելով վերանայել Հայոց ցեղասպանության հետ կապված իր դիրքորոշումը: ԱՄՆ հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանն ընդգծել է հանձնախմբի ղեկավարության՝ Օբամայի հետ հանդիպման անհրաժեշտությունը, որի ժամանակ նրանց հնարավորություն կտրվի իմանալ նախագահի քաղաքական սկզբունքների եւ առաջնահերությունների, ինչպես նաեւ միմյանց հետ հետագա համագործակցության հեռանկարների մասին: Հիշեցնենք՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը էլեկտրոնային փոստի միջոցով քարոզարշավ է սկսել, Օբամայից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը` հիշեցնելով նրան Սենատում եղած տարիներին Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտությունն անընդհատ պնդելու հանգամանքը:
Նմանատիպ հոդված
Կարդացեք նաև
Close