Հասարակություն
Գազից թունավորում Գյումրիում. մահացել է ընտանիքի 21- ամյա որդին
Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի
Հունվարի 10- ին՝ առավոտյան ժամը 9-ին, Գյումրիի շտապբուժօգնության կայանում կանչ է գրանցվել Անի թաղամասի 13 փողոց, 2- րդ շենքի 11 բնակարանից։
Դեպքի վայր ժամանած բուժծառայության աշխատակիցները գտել են CO գազի հոսքից թունավորված Ղանդիլյանների ընտանիքի 3 անդամներին:
1992-ին ծնված Հավհաննես Ղանդիլյանի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ ընտանիքի հորը՝ 51 ամյա Միսակ Ղանդիլյանին ու 12 ամյա դստերը տեղափոխել են հիվանդանոց: