Հայաստանից Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում. տեղեկացնում է թուրքական «Սաբահ»-ը։ Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, թե ինքնաթիռն իջեցվել է «ռազմամթերք տեղափոխելու» կասկածանքով։ «Առավոտյան ժամը 08։12-ին «Անտոնով ԱՆ 12» տիպի ինքնաթիռը անվտանգության նկատառումներով իջեցվել է Էրզրումում։ Հայկական կողմի և օդաչուների պնդմամբ՝ ինքնաթիռում մարդասիրական օգնություն է»,- գրում է Սաբահը։ Հիշեցնենք, որ նման միջադեպ տեղի էր ունեցել նաև առաջին՝ 15 տոննա կշռով ուղեբեռը Սիրիա ուղարկելու ժամանակ, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ իրականում ոչ թե հարկադիր, այլ պլանավորված, նախապես համաձայնեցված վայրէջք էր եղել։ Ուղեբեռի զննությունից հետո հայկական ինքնաթիռը շարունակել էր ճանապարհը։ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության երկրորդ՝ մոտ 2 տոննա կշռող ուղեբեռն ուղարկվել էր «Սիրիական ավիաուղիների» միջոցով՝ շրջանցելով Թուրքիան։ Այդ բեռը Հալեպ էր հասել Իրան-Իրաք օդային ճանապարհով։
Նմանատիպ հոդված
Ներքին գործերի նախարարությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց
27 Ապրիլի, 2024, 18:05
Հատակագիծ՝ «ըստ մայրցամաքների»․ Երևանի կենդանաբանական այգին տեղափոխվելու փոխարեն կընդլայնի
27 Ապրիլի, 2024, 18:01
Կարդացեք նաև
Close
-
ՀՀ ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց27 Ապրիլի, 2024, 16:28