Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև: Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակը։ Պարբերականի փոխանցմամբ, հոկտեմբերի 25-ին ընդունված բանաձևը Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի ամիսներ տևած աշխատանքի արդյունք է: Նահանգի խորհրդարանը կոչ է արել Ավստրալիայի իշխանություններին պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և հարաբերություններն ամրապնդել ԼՂՀ ու նրա քաղաքացիների հետ: Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Վաչե Ղահրամանյանը ներկա է եղել բանաձևի քննարկումներին և ընդունմանը: «Լեռնային Ղարաբաղի հարցը եղել է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի առաջնահերթությունը։ Այսօրվա արդյունքը հաղթանակ է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են ճնշված լինել դաժան ռեժիմից»,-նշել է Վաչե Ղահրամանյանը։ «Լեռնային Ղարաբաղը հիմա ստանում է մի կարգավիճակ, որին նա արժանի է` անկախություն, ժողովրդավարական հանրապետություն: Սա կարևոր ուղենիշ է հայ-ավստրալիական համայնքի և մասնավորապես հայկական համայնքի համար»,- ասել է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի պատվավոր նախագահ Գրեգ Սողոմոնյանը։
Նմանատիպ հոդված
ՀՀ ԱԳ նախարարը շվեյցարացի իր գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
18 Մայիսի, 2024, 18:54
Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը
18 Մայիսի, 2024, 18:48
Կարդացեք նաև
Close
-
Սահմանագծման քննարկումներ Կիրանցում, վարչապետի թեկնածուի քննարկումներ՝ Երևանում18 Մայիսի, 2024, 18:18