Նա աշխարհին հայտնի դարձավ դեռևս 5 տարեկանից։ Ավստրիացի հրաշամանուկը առանց նոտաներին ծանոթանալու կատարում էր ամենաբարդ ստեղծագործությունները, փակ աչքերով ազատ կողմնորոշվում ստեղնաշարի վրա, գրում էր սոնատներ, պիեսներ կլավիրի համար:
Իր ապրած ընդամենը 35 տաիների ընթացքում նա թողեց հարուստ ժառանգություն, շնորհիվ վաղ մանկուց բացահայտված բացառիկ երաժշտական ունակությունների: Իսկ ֆենոմենալ հիշողությունը պարզապես անհավանական, գերբնական էր թվում։
Հետաքրքրաշարժ փաստեր, դրվագներ 18-րդ դարի հանճարեղ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի կյանքից։