Քաղաքական
Ազգային ժողովը քննարկում է վարչապետի ընտրության հարցը (ուղիղ)
Այսօր ժամը 12-ին մեկնարկել է ԱԺ հատուկ նիստ, որտեղ քննարկվում է վարչապետի ընտրության հարցը:
«Ծառուկյան», «Ելք» խմբակցությունների, ինչպես նաև Հանրապետական խմբակցությունից հեռացած պատգամավորները վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ կրկին չընտրվելու պայմանով:
Եթե միակ թեկնածուն` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չընտրվի, ապա խորհրդարանն օրենքի ուժով կցրվի: