Խոշորացույց

Հայկական «փափուկ ուժը» կամ որն է մեր պարտության գլոբալ պատճառը. «Խոշորացույց»

Մայիսի 22-ին մեր անվանի ազգակցի, աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Կարծում ենք, որ սա առիթ է հասկանալու, թե աշխարհում հայտնի հայերի գոյությունը բավարա՞ր է, որ աշխարհը ճանաչի Հայաստանի տեղն ու դերը։

Պատմական գիտությունների թեկնածու Զոհրաևպ Գևորգյանը նշում է, որ մենք «փափուկ ուժի» մշակման խնդիր ունենք, մեր այդ ուժը չափազանց անձնակենտրոն է։ «Կողքից նայողի մոտ այն տպավորությունն է,  թե այս ազգը կանգառում սպասում է, թե երբ մի հայ մի տեղ ինչ-որ բան է շահելու, որ «արբի» այդ փառքով»։ Պատմաբան- մանկավարժը սա վտանգավոր է համարում։ Այստեղ կարևոր է հարց տալ` թե մենք ինչ ենք արել, ասում է։

13-14-րդ դարերում Եվրոպայում շատ հայտնի էր հայկական չամիչն ու հայկական բամբակը։ Սահմանափակ կոմունիկացիաների ժամանակ  ինչպես են մեր նախնիները կարողացել բրենդավորել հայկական ապրանքները։

Հայոց միջնադարն ուսումնասիրող գիտնականը  խնդիրը մտածողության մեջ է տեսնում։ Նա շեշտում է, որ մենք ունենք հսկայական մշակութային հարստություն, սակայն մեր կրթական մտածողության մշակույթում չի դրսևորվում դա ներկայացնելու, ոչ թե ցույց տալու, այլ հենց բովանդակային ներկայացման արվեստը։

Զոհրապ Գևորգյանը  նկատում է, որ մոնոէթնիկ ժողովուրդներն իրենց կողքից նայելու հոգեբանական մեխանիզմի պակասն ունեն։ Նման իրողություն կա նաև ճապոնական միջավայրում։ Բայց միջնադարում եվրոպական հոսքերի արդյունքում այնտեղ շատ բան փոխվեց, այդ թվում 19-րդ դարի վերջից` նաև քաղաքական կառուցվածքը։ «Մոնոէթնիկ միջավայրում օդ ու ջրի պես պետք է ինֆորմացիոն բաց միջավայրը»,- ասում է նա։

Պարտության գլոբալ պատճառն այն է, որ հասարակությունն անփույթ է ժամանակի հանդեպ։ Ժամանակի կառավարումը մեր հասարակության ամենակարևոր մարտահրավերն է, շեշտում է պատմաբանը։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Աշխարհասփյուռն ու աշխարհաճանաչությունը. թեմայի շուրջ ենք խոսում  պատմական գիտությունների թեկնածու Զոհրապ Գևորգյանի հետ։

Back to top button