ԿարևորՀասարակություն

Իմ մեջ երեք հայրենիք է ապրում․ Լոս Անջելեսի Մերդինյան վարժարանի տնօրեն

Lոս Անջելեսում գործող հայկական Մերդինյան վարժարանը 40 տարվա պատմություն ունի։ Հայկական ավանդույթներն ու սովորույթներն այստեղ սովորողները լավ գիտեն։ Այստեղ արևելահայերեն, արմտահայերեն ու հայ ժողովրդի պատմություն են ուսուցանում, բայց ամենակարևոր առարկան աշակերտներին հայ պահելն են համարում։

Լոս Անջելեսում ավելի քան 40 տարի գործող հայկական Մերդինյան վարժարանում ենք։ Մինչև զրույցին անցնելը տնօրեն Սյուզի դոկտոր Օհանյանի հետ շրջում ենք դպրոցում ու մտնում դասարաններից մեկը։

Մերդինյան վարժարանում սովորում են արևելահայերեն, արմտահայերեն, կրոնի պատմություն, հայոց լեզու ու գրակություն և հայ ժողովրդի պատմություն։

Արևելահայրենի անհրաժեշտությունը հատկապես վերջին  շրջանում մեծ է՝ ասում է դոկտոր Օհանյանը․ Հայաստանից շատերն են տեղափոխվել ԱՄՆ։ 

Սյուզի Օհանյանը մասնագիտությամբ մանկավարժ է, մանկուց որոշել է, մանկավարժ դառնալ և  անպայման՝ հայերենի։

«Փոքր տարիքից դասերս սովորում էի այնպես, կարծես ես մանկավարժը լինեի, սովորում էի ու հետո սկսում ինձ հարցեր տալ»։

Սյուզի դոկտոր Օհանյանի ծնողները քաղաքական դրդապատճառներով են Բեյրութից տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Եկանք մեկ ամսով, մնացի 37 տարի՝ ասում է։ Արմատներով Ադանայից է, տատիկը՝ Եղեռնից փրկվածներից։ Տանը հայապահպանությունը միշտ առաջնային է եղել։ Ասում է՝ ապրելով հայրենիքից հեռու՝ վախն ավելի մեծ է եղել,որ կձուլվեն օտարներին։

Մեզ համար հայրենիքը, Սևանը գրքերի մեջ էին մինչև այն պահը, երբ առաջին անգամ եկա Հայաստան՝ 1994 թ-ին ազատագրված Արցախը տեսնելու՝ ասում է զրուցակիցս։

«Եկա Հայաստան, ու գնացինք արդեն ազատագրված Արցախ։ Ես չէի հավատում, որ հայրենի հողի վրա եմ, Արցախում եմ, որտեղ բոլորը հայերեն են խոսում»։

Այսօր  էլ  իր ընտանիքում էլ նույն հայեցի դաստիրակություն է։ Պատմում է՝ մի օր որդիներից  ավագը, որն ընդամենը 12 տարեկան էր, նման հարց տվեց։

«Եթե ես ամուսնանամ պարսկահայի, լիբանանահայի կամ հայաստանցի հայի հետ, ինչպե՞ս կվերաբերվես։ Ասեցի՝ տղաս, հայը հայ է, ի՞նչ տարբերություն։ Ասաց՝ իսկ եթե ամուսնանամ օտարի հետ մի պահ լռեցի ու չգիտեի ինչ պատասխանել։ Ասեցի՝ տղաս, դու ես որոշողը, չեմ ուզում քեզ որպես զավակ կորցնել, բայց մինչև կյանքիս վերջը իմ սրտի մեջ սև կետ կլինի»։

Իմ մեջ ապրում է երեք հայրենիք՝ ասում է տիկին Սյուզին, Արևմտյան Հայաստանը, Մայր Հայաստանն ու Արցախը։ Դժվարանում է ասել, թե որն է առավել մոտ։ Երեքն էլ իրենն են։

«Ես միշտ մտածում եմ,եթե Աստված ինձ նորից աշխարհ բերի, կուզեմ նորից հայ լինել։ Իհարկե, հայ լինելը պայքար է, անշուշտ ավելի լավ պայմաների մեջ հայրենիք ունենալ, հայրենիքի մեջ։ Իմ հայրն է պայքարել է, մեծ հայրս պայաքարել է։ Գուցե հենց դա՞ է մեզ ուժեղացնում ու զորացնում»։

Դոկտոր Օհանյանի հետ պայմանավորվում ենք հանդիպել արդեն Հայաստանում ու անպայման նաև Արցախում։

Back to top button