ԿարևորՍպորտ

ԵԱ․ Աննա Սարգսյանը կես միավոր է զիջում մրցաշարի առաջատարներին

Շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում է Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում,  9-րդ տուրից հետո Հայաստանի 6 ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Աննա Սարգսյանը, որը ոչ ոքի է խաղացել վրացի Բելլա Խոտենաշվիլիի հետ եւ 6,5 միավորով բաժանում է 5-10-րդ տեղերը։ Չորս առաջատարներն ունեն 7-ական միավոր։

9-րդ տուրում հաղթել է Սուսաննա Գաբոյանը: Աննա Սարգսյանի, Էլինա Դանիելյանի և Պոլինա Կոբակի խաղերը ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Էլինա Դանիելյանը՝ 6 միավոր: Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը՝ 5.5 միավոր: Սուսաննա Գաբոյանը՝ 5 միավոր: Պոլինա Կոբակը՝ 4 միավոր:

Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։

Back to top button