Հաջողության նոտա

Լիարժեքությունը կյանքում իմ հաջողությունն է․ բալետի արտիստ Տաթևիկ Բոլշիկյան․ «Հաջողության նոտա»

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի մենապարուհի Տաթևիկ Բոլշիկյանը Երևանի պարարվեստի պետական քոլեջն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մոսկայի պարարվեստի պետական ակադեմիայում՝ ստանալով մանկավարժ-բալետմայստեր մասնագետի որակավորում։

Հանդես է եկել մի շարք առաջնային դերերով՝ «Սպարտակ» բալետում (Էգինա), «Գայանե» (Գայանե), «Ժիզել» (Միրթա), «Մարդուկ-ջարդուկ» (Փերի), «Դիմակահանդես» (Շտրալ), «Բյուրեղապակյա դղյակ» (Սառած ծաղիկների փերի), «Դոն Կիխոտ» (Փողոցային պարուհի), «Շոպենիանա» (Մազուրկա) և այլն:

Բալետային թատերախմբի հետ հյուրախաղերի է մեկնել Ռուսաստան, Արաբական Միացյալ էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Մալայզիա, Եգիպտոս, Բահրեյն և այլն: Անցյալ տարվանից դասավանդում է դասական պար Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

Back to top button