ԿարևորՀասարակություն

Թմրամիջոցի հետքերը կբացահայտվեն կարճ ժամանակահատվածում․ Փորձագիտական կենտրոնը ձեռք է բերել ևս մեկ գերժամանակակից սարք

Կառավարության աջակցությամբ Արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոնը ձեռք է բերել ևս մեկ գերժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան սարք։   Սարքի միջոցով Կենտրոնում կկատարվեն նոր հետազոտություններ ու փորձաքննություններ:  

Գերժամանակակից այս սարքավորումը  հնարավորություն կտա Կենտրոնի փորձագետներին հետազոտել և հայտնաբերել ցանկացած մակերևույթի վրա առկա թմրամիջոցի հետքերը՝ հագուստ, ցանկացած որակի թուղթ, նույնիսկ թղթադրամ։  

Սարքի մեծ հնարավորությունների շնորհիվ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի պարզել տեսանելի և անտեսանելի հետքերի հայտնաբերումը և դրանց որակումը որպես թմրամիջոց, ինչն էլ իր հերթին հետագայում կօգնի իրավապահ մարմիններին ապացուցել անձի շփումը՝ անմիջական կապը թմրամիջոցների հետ։

Back to top button