Վերնատուն

«Տղամարդկանց իսպառ ոչնչացնելու մանիֆեստ»․ Արամ Ավետիս․ «Վերնատուն»

Արձակագիր Արամ Ավետիսը խոսում է ժամանակակից համաշխարհային գրականության կին հեղինակների, նրանց գրական դիրքորոշումների ու կեցվածքների, գրական նորարարությունների մասին։

Խոսելով իր նախընտրած կին հեղինակների մասին՝ Արամ Ավետիսը նշում է, որ նրանք առանձնանում են իրենց համարձակությամբ, նորարարությամբ, պոետիկ զգացողություններով, մասնավորապես խոսում է Գաբրիել Վիտկոպի, Գերտրուդա Սթայնի, Վալերի Սոլանասի, Քեթի Աքերի մասին։

Ասում է, որ Վիտկոպն իր ամբողջ կյանքում սևեռված է եղել մահվան թեմայի վրա՝ համարելով այն կյանքի կարևոր կուլմինացիա, որտեղ ամբողջ կյանքի իմաստն ու անցած ճանապարհն են։

Արամ Ավետիսը կարևորում է փաստը, որ նշված կին հեղինակները նաև համաշխարհային գրականության գիտակներ էին։

«Մեծ գրողներին կարդալով միայն կարելի է մեծ գրող դառնալ», – ասում է նա։

««Մեծ արվեստ» հասկացությունը տղամարդիկ են հորինել՝ ստիպելով կանանց պատկառանք զգալ այդ ամենի հանդեպ, սակայն այդ «մեծ արվեստն» ընդամենը աղբ է։ «Գրականության մեջ կին կամ տղամարդ հեղինակ չկա։Ինձ համար Գերտրուդա Սթայնը ամենամեծ նորարարներից է ու ավելի մեծ գրող, քան Ջեյմս Ջոյսը», – ասում է Արամ Ավետիսը։

Back to top button