Հաջողության նոտա

Երբ աշխատանքովդ պատմություն ես կերտում․ գինեգործ Զարուհի Մուրադյան․ «Հաջողության նոտա»

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարուհի Մուրադյանը Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի շրջանավարտ է: Հեղինակել է 15 գիտական աշխատանք, 11 գիտական հոդված, մեկ մեթոդական ցուցումների և 3 ուսումնական ձեռնարկ:

Վերապատրաստման դասընթացների է մասնակցել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Գերմանիայում: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ է և դասախոս:

Զարուհու կարծիքով՝ գինեգործը կարող է ամբողջ կյանքն աշխատել և չդառնալ մասնագետ, եթե չշփվի գործընկերների հետ, չունենա զարգացած զգայարաններ և չլինի ճկուն իր աշխատանքում:

Back to top button