Հատուկ նախագիծ

Կրթող հյուրատուն Երևանի ինքնաշեն թաղամասում. Մամիկ․ «Հատուկ նախագիծ»

Եթե հայտնվեք Նորքի սկզբնամասում, երբ դեռ նոր է սկսվում բուն թաղամասը, կնկատեք վերնակուլյար՝ ինքնաշեն մի թաղամաս, որտեղ նեղլիկ փողոցներում երեխաները խաղում են առանց ուշադրություն դարձնելու տաքսու վարորդների բողոքներին, որտեղ հին Երևանն է իր ողջ գեղեցկությամբ ու պատմությամբ:

Նորքեցիներին թե հարցնեք որտե՞ղ է Մամիկը, չզարմանաք եթե ասեն՝ Գրիգորյանների տո՞ւնը: 19-րդ դարի տունը, որ հիմա դարձել է հյուրատուն, մանկավարժների է պատկանել: Թե՛ բակը, թե՛ պատշգամբը, թե՛ ողջ տան տարածքն իր՝ տարբեր տեղերից ձեռքբերված կահույքով, ասես մի սիրոււն, ջերմ կտոր լինի մեր քաղաքի կյանքից: Հատկապես այն մարդիկ, որոնք երբևէ չեն առնչվել հին Երևանին, ու այս քաղաքի անցյալը մնացել է լոկ գրքերում ու հազվագյուտ նկարներում, հաստատ տեսնելու ու զարմանալու շատ բան կունենան: Զբոսավար Շողերն ու Կեան կրթամշակութային կենտրոնի համահիմնադիր Վանուհին համատեղել են հյուրատնային բիզնեսն ու տուրիզմը, այնպես որ, չկարծեք, թե հայտնվելու եք մի տեղ, ուր կարելի է միայն լավ սնվել ու գիշերել:

Վարպետության դասեր, ծիսական խաղեր, հայկական տոներ, համով պատմություններ մեր քաղաքի ու մշակույթի մասին, վերջապես տատիկի ջերմ ու հյուրընկալ տուն, որ բոլորին տանում է այնտեղ, ուր ամենից տաք ու ապահով է:

Back to top button