Հաջողության նոտա

Մենք հասարակ մարդիկ չենք․ բալետի արտիստ Մարիամ Գարաջյան․ «Հաջողության նոտա»

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի առաջին կարգի արտիստ Մարիամ Գարաջյանը իր ուղին սկսել է պարարվեստի պետական քոլեջից, որից հետո ուսումը շարունակել է մանկավարժական համալսարանում՝ ստանալով մանկավարժ-պարուսույցի որակավորում:

Մարիամի համար առանձնահատուկ շրջան է եղել ԱՄՆ-ում աշխատանքը։ Ընդգրկվելով World Ballet Series-ում՝ 31 նահանգների 52 քաղաքներում մասնակցել է «Կարապի լիճ» ներկայացմանը:

Նրա խոսքով՝ բալետի պարողը առաջին հերթին պետք է ունենա ինտելեկտ, մասնագիտությանը համապատասխան տվյալներ և լսողություն:

Back to top button