Վերնատուն

Թումանյանի հոդվածները՝ մերօրյա «դեղատոմս»․ «Վերնատուն»

Հովհաննես Թումանյանի խոսքը վերանայելու և վերաիմաստավորելու հնարավորություն է ընձեռել «Վերնատուն» հրատարակչությունը՝ գրողի մտքերն ու մտորումները նորովի բացահայտելով։

Գրականագետ, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը խոսում է Հովհ․Թումանյանի «Անկեղծ չենք » վերնագրով հրապարակագրության և ինքնակենսագրական նոթերի նոր ժողովածուի մասին։

Մեկ դար անց Թումանյանի խոսքն արդիական է, երկխոսում է մեր ժամանակների հետ՝ ասում է գրականագետ, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը՝ խոսելով Թումանյանի «Անկեղծ չենք» վերնագրով հրապարակագրության և ինքնակենսագրական նոթերի նոր ժողովածուի մասին։

«Մեր կյանքում շատ քիչ բան է փոխվում, և թվում է՝ Թումանյանը երեկ հեթական լուրերը լսելուց հետո գրել է իր այս կամ այն հոդվածը՝ չնչին լեզվաոճական տարբերությամբ կամ տեղանունների անվանումների վերափոխմամբ», – ասում է Անի Եղիազարյանը։

Գրականագետն ասում է, որ ժողովածույում հրատարակչությունն ընտրել է Թումանյանի առանցքային հոդվածները։ Թումանայանի խոսքը մեր օրերում պահանջված է։ Անի Եղիազարյանն ասում է, որ նույնիսկ սոցիալական հարթակներում են սկսել ցիտել Թումանյանի մտքերն ու հոդվածները և ընտրված հատվածները առօրյայում ինչ-որ երևույթ բնութագրելու հաջող գործիքներ են։

Back to top button