ԿարևորՀասարակություն

Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Շերին և Էրիկ Էսրաիլյանին Արցախի շրջափակման մասին իրազեկելու համար

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը երախտագիտություն է հայտնել Շերին և Էրիկ Էսրաիլյանին՝ շարունակվող շրջափակման մասին իրազեկման գործում իրենց ջանքերի համար։

«Այսօր 120 հազար մարդ, որից 30 հազարը երեխաներ են, զրկված են գազից, լույսից, ապրուստի բոլոր պաշարներից, քանի որ մեր ավտոկրատ հարեւանն ուզում է, որ մենք լքենք մեր հայրենիքը»,-Թվիթերում գրել է Վարդանյանը։

Հայկական արմատներով ամերիկացի հանրահայտ երգչուհի Շերը (Շերիլին Սարգիսյան) և բժիշկ, «Էմմի» մրցանակի առաջադրված կինոպրոդյուսեր, ձեռնարկատեր Էրիկ Էսրաիլյանը կոչ են արել Միացյալ Նահանգների քաղաքական առաջնորդներին և աշխարհում արդարության համար պայքար մղող մարդկանց՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

Back to top button