ԿարևորՍպորտ

Australian Open. Խաչանովը կիսաեզրափակչում է

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։

Նրա մրցակիցը ամերիկացի Սեբաստիան Կորդան էր, ով վնասվածքի պատճառով 3-րդ սեթում 0։3 հաշվի ժամանակ դադարեցրեց հանդիպումը։ Առաջին երկու սեթերը Խաչանովը հաղթել է 7:6 (7:5), 6:3 հաշվով։

Կիսաեզրափակիչում Խաչանովը կհանդիպի Ստեֆանոս Ցիցիպաս-Իրժի Լեգեչկա հանդիպման հաղթողի հետ։

Խաչանովն իր կարիերայում առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» այս մրցաշարի կիսաեզրափակչում։

Ավստրալիայի բաց առաջնություն. Տղամարդիկ

Քառորդ եզրափակիչ

Կարեն Խաչանով (Ռուսաստան, 18) – Սեբաստիան Կորդա (ԱՄՆ, 29) – 7:6, 6:3, 3:0 (անավարտ սեթ)

Խաչանովն իր աջակցությունն էր հայտնել Արցախին՝ հանդիպումներից հետո տեսախցիկի վրա գրառում կատարելով։

Back to top button