ԿարևորՍպորտ

Շարունակեք հավատալ մինչև վերջ, մնա՛ ուժեղ, Արցախ․ Խաչանովն իր աջակցությունն է հայտնել Արցախին

Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Հանդիպումից հետո նա կրկին տեսախցիկի վրա գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Արցախին։

Տեսախցիկի վրա գրել է՝ «Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong» («Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Մնա՛ ուժեղ, Արցախ»)։ Նա գրառում էր կատարել նաև նախորդ հանդիպումից հետո։

Կարեն Խաչանովը Մելբուռնում շարունակվող Ավստրալիայի բաց առաջնությունում 6։0, 6։0, 7։6 հաշվով հաղթանակ էր տարել ճապոնացի Իոշիհիտո Նիշիոկու նկատմամբ։

Քառորդ եզրափակչում Խաչանովը կհանդիպի Սեբաստիան Կորդայի հետ։

Back to top button