Հայագիտակ

Հայկական մանրանկարները՝ արդիական․ «Հայագիտակ»

Հայկական ձեռագրերը զարդարող մանրանկարները այսօր էլ չեն կորցրել իրենց հմայքը` ասում է մանրանկարչուհի Աննա Մարգարյանը։

Դրանք կարելի է տեսնել զգեստների, պայուսակների, ամանեղենի վրա։

Մանրանկարիչն ասում է, որ տարիների վարժանք է պետք՝ նկարելու այնպես, որ կրկնօրինակը չտարբերվի բնօրինակից, բայց շնորհք ու սեր ունեցողը յուրացնում է դժվարին այս տեխնիկան և կարողանում է օգտագործել մանրանկարները թե՛ իրերը, թե՛ բնակարանը զարդարելու համար։

Հատկապես արագ են տիրապետում մանկարչության գաղտնիքներին երեխաները։ Դա զարգացնում է նաև նրանց մանր մոտորիկան և գեղեցկացնում ձեռագիրը։

«Հայկական մանրանկարչությունն ունի ապագա», – ասում է Աննա Մարգարյանը, որը բացել է ստուդիա և ցանկացողներին սովորեցնում է արվեստի այս տեսակը։

Back to top button