Խոշորացույց

Քաղաքական շահեր կամ որտեղ են ավարտվում մարդու իրավունքները. «Խոշորացույց»

Միջազգային իրավունքի դատարանները, այդ թվում ՄԻԵԴ-ը կայացնում են իրավական որոշումներ` հաշվի առնելով քաղաքական ենթատեքստը, ասում է Դուբլինի քաղաքային համալսարանի դոկտորանտ, Բրեքզիթի ինստիտուտի ասոցացված անդամ, եվրոպական և միջազգային իրավունքի մասնագետ Սոսե Մայիլյանը։ Միջազգային հարաբերություններում ամեն ինչ և ու սպիտակ չէ, շեշտում է նա։

Իրավունքն ու քաղաքականությունը սերտորեն փոխկապակցված են և ներպետական, և միջազգային մակարդակում։ Միջազգային մակարդակում հատկապես դժվար է սահմանազատել իրավունքն ու քաղաքականությունը։

Միջազգային կառույցները միշտ չէ, որ բավարար լծակներ ունեն և տիրապետում են գործիքակազմերի, որպեսզի պետություններին պարտադրեն կատարել ստանձնած պարտավորությունները, բացատրում է միջազգային իրավունքի մասնագետը։

Ինքնորոշման ամենահաջող օրինակը Կոսովոն էր, երբ եվրոպական երկրները միասին պաշտպանում էին այս տարածքում ապրողների ինքնորոշման իրավունքը, ապա ՄԱԿ-ի Միջազգային դատարանը որոշեց, որ Կոսովոյի  անկախության ակտը չի հակասում միջազգային իրավունքին։ Ստացվում է, որ նույն կերպ նաև պիտի լիներ Արցախի դեպքում, իսկ ինչո՞ւ այդպես չէ։

Սոսե Մայիլյանը ընդգծում է, որ Կոսովոյի և Արցախի դեպքում դաշնակիցներն էին տարբեր, և նրանք իրենց տարբեր կերպ դրսևորեցին։

Միջազգային իրավագետը հատկապես շեշտում է` երբ քաղաքականությունն սկսում է գործել, ապա կարևոր է դառնում, թե ներգրավված պետությունն ինչքան է կարողանում պահանջատեր ներկայանալ։

Երբ միջազգային գործընկերները տեսնեն, որ Հայաստանն ինքնիշխան որոշումներ է ընդունում, պահանջատեր է իր իրավունքների նկատմամբ, ապա Ադրբեջանի առաջ էլ պահանջները կարող են ավելի սուր դրվել։

  • Ինչ կլինի եթե Արևմուտքը շարունակի աստիճանական նահանջը մարդու իրավունքների պաշտպանության արժեքներից,
  • ինչ կլինի, եթե եվրոպական իրավունքը շարունակի ընտրողաբար վերաբերվել մարդկանց կյանքի, անվտանգության իրավունքների պաշտպանության հարցին, 
  • ինչ կլինի միջազգային իրավունքի հետ, եթե դրա ընտրողաբար կիրառումը շարունակվի։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Եվրոպայի աշխարհաքաղաքական շահերը. որտեղ են ավարտվում մարդու իրավունքները. Այս թեմայի շուրջ ենք զրուցել Դուբլինի քաղաքային համալսարանի դոկտորանտ, Բրեքզիթի ինստիտուտի ասոցացված անդամ, եվրոպական և միջազգային իրավունքի մասնագետՍոսե Մայիլյանի հետ։

Back to top button